Հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է ավելի քան 2000 կրակոց
SocietyՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 140 անգամ: Ինչպես փոխանցեցին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: