Նազենին, Սոֆին, Ֆելիքսը, Լիդիան, Գագոն եւ այլք` Ռոլանդենց տանը :)
LifestyleBravo.am-ը գրում է.
“Ռեինկարնացիա”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը իրենց տուն էր հրավիրել գործընկերներին, մտերիմներին եւ ռեգգի-բենդի արվեստով հետաքրքրվող այլ հյուրերի. երեկ տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում գտնվող “House of Reincarnation” ակումբի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
«Հիմա մեր քաղաքում կա մի վայր, որտեղ բոլորս միասին կհավաքվենք, լավ ու մաքուր երաժշտություն կլսենք: Այնպես է ստացվել, որ վերջերս արտերկրում ավելի շատ ենք համերգներ ունենում: Հենց այս հարցը մեզ շատ տանջեց ու որոշեցինք լուծել այն»,-մեզ հետ զրույցում ասել է Ռոլանդն ու հավելել, որ առնվազն ամիսը մեկ անգամ համերգով հանդես կգան ակումբում:
Երաժիշտը հայտնել է, որ “The House of Reincarnation”-ը բազմաթիվ յուրահատկություններ ունի. նախ այստեղ չկա մսեղեն. մատուցվում են բուսական ուտեստներ, իսկ թեյի մասնագետն այցելուներին ավանդական թեյախմության մասնակից կդարձնի:
“Ռեինկարնացիա”-ի տանը հնչելու է միայն որակյան երաժշտություն. օգոստոսից նախատեսվում է արտասահմանյան եւ տեղական ամենատարբեր երաժիշտների համերգներ, իսկ միայն քավերներ կատարող բենդերն այստեղ ելույթ չեն ունենա:
“Անկախ նրանից` մենք քաղաքում ենք, թե հյուրախաղերի, սա մեր տունն է եւ մեր տան դռնելը բաց են բոլորի առջեւ”,-նշել է խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը:
Շարունակությունը՝ այստեղ

