Արտյոմ Մանուկյանը Երեւանում ներկայացրել է առաջնեկին :)
LifestyleBravo.am-ը գրում է.
ԱՄՆ-ում 5 տարի առաջ բնակություն հաստատած թավջութակահար Արտյոմ Մանուկյանը Հայաստան է վերադարձել դեբյուտային ալբոմով, որի` “Kami” ակումբում տեղի ունեցած շնորհանդեսին երեկ ներկա էին գործընկերները, մտերիմները եւ իր ձեռագիրը գնահատող երաժշտասերներ:
10 ստեղծագործությամբ ձայնասկավառակը կոչվում է “Citizen”. ինչպես Արտյոմն է նշում, իրեն արդեն համարում է երաժշտական աշխարհի քաղաքացի, սկավառակն էլ իր անձնագիրն է.“Շատերը մտածում են Ամերիկայի քաղաքացի եմ դարձել, դրա համար եմ այդպես անվանել, բայց դեռ այդպես չէ: Պարզապես երաժշտության մեջ սկավառակը քո անձնագիրն է. հպարտ եմ, որ երաժշտական աշխարհի մասնիկ եմ դարձել”:
Երաժիշտը CD-ում ներառել է իր հեղինակային գործերը՝ ջազ, ռոք, էթնո, նաեւ դասական ու հիփ-հոփ միախառնված ռիթմերով: Երեկոյի ընթացքում հանդիսատեսն ունկնդրել է Արտյոմի գործիքային երաժշտությունը, իսկ նրան նվագակցել են ստեղնաշարային գործիքներ նվագող Մանուկ Ղազարյանը, բաս-կիթառահար Վարդան Առաքելյանը, հարվածային գործիքներ նվագող Արման Ջալալյանը եւ Դավիթ Սողոմոնյանցը, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը:

