Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է երկրում հակաահաբեկչական գործողությունները
SocietyԹուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ իրականացրել երկրի ողջ տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հուլիսի 24-ի առավոտյան մեկնարկած գո րծողությունները հուլիսի 25-ին շարունակվել են 8 նահանգում:
Ստամբուլում իրավապահ մարմինները մեծ թվով մարդկանց են ձերբակալել: Կոնիայում գործողություններն ուղղված են եղել ԻԼԻՊ-ին հարող անձանց դեմ: Շուրջ 300 ոստիկանի մասնակցությամբ իրականացված հակաահաբեկչական գործողության հետևանքով այստեղ ձերբակալվել է 15 մարդ, որոնցից մեկը` կին:
Ադըյամանում ոստիկանության գործողություններն ուղղված են եղել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Այստեղ ևս ձերբակալվել է 15 մարդ: Իզմիրում իրավապահ մարմինները գործել են PKK-ի երիտասարդական թևի անդամների դեմ, սակայն ձերբակալվածների թվի մասին չի հաղորդվել:
Թունջելիում ևս PKK-ի երիտասարդների դեմ իրականացված գործողությունների արդյունքում հետախուզություն է անցկացվել նրանց տներում: Իսկ Ադանայում ԻԼԻՊ-ին հարելու կասկածանքով ձերբակալվել է 54 մարդ:
Թուրք իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունները մեկնարկել են հուլիսի 24-ին: Երկրի բոլոր նահանգներում ձերբակալվել էր շուրջ 251 մարդ: Միայն Ստամբուլի գործողություններին մասնակցել էր 5 հազար ոստիկան: