Ամերիկյան ընկերությունը թռչող ավտոմեքենա է նախագծել
SocietyԱմերիկյան Terrafugia ընկերությունը ներկայացրել է ապագա TF-X սուպերմեքենայի կոնցեպտը:
Յուրօրինակ չորստեղանոց մեքենան կունենա ինչպես անիվներ, այնպես էլ երկու ծալվող թևեր: Թևերին առկա երկու պտուտակները կապահովեն մեքենայի ուղղահայաց թռիչքը: Այն կվերահսկվի համակարգչային ծրագրով, որը կենթարկվի վարորդի ձայնային հրահանգներին:
TF-X մեքենան պետք է ունենա 300 ձիաուժ հզորությամբ գերհզոր շարժիչ և պետք է զարգացնի 322 կմ/ժ արագություն: Ըստ մեքենան նախագծած ընկերության` դրա արտադրությունը կսկսվի 8-12 տարուց: