Մոնիկա Բելուչիի ֆոտոշարքը իտալական GQ –ի համար
LifestyleNews.am-ը գրում է.
Մոնիկա Բելուչին մասնակցել է իտակալան GQ-ի ֆոտոսեսիային: Մոնիկան համաձայնվել է մասնակցել ֆոտոսեսիային «Բոնդի» նոր ֆիլմի` «Սպեկտր»-ի գովազդային արշավի շրջանակներում: Բելուչին նկարահանվել է 007 գործակալի սիրուհիներից մեկի ` հայտնի իտալացի մաֆիոզիյի այրիի դերում:

Մոնիկան առաջին աստղն է, ով կատարել է Բոնդի ընկերուհու դերը բավականին հասուն տարիքում:

«Ես վայելում էի դա, -ասում է դերասանուհին բոնդիանայի մասին: Դա ինձ համար պատիվ էր. Լավագույն դերն է, որ դերասանուհին եւ կինը կարող են ունենալ 50 տարեկանում».