Խոշոր հրդեհ Մյասնիկյան պողոտայում
Societynews.am-ը գրում է:
Հուլիսի 25-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:
Ժամը 22.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» կանչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.26-ին, մարվել` 22.33-ին:
Այրվել է 2 հա խոտածածկ տարածք: