Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել քահանայական ձեռնադրություն

Society

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հուլիսի 26-ին Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվել է նաև քահանայական ձեռնադրություն:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան յոթ սարկավագներ: 

Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և վերջիններիս շնորհելով նոր հոգևոր անուններ:

Հայկ սրկ. Թադևոսյանը վերակոչվեց Տ. Թադեոս քահանա, Արտակ սրկ. Վարդանյանը` Տ. Թորգոմ քահանա, Ավետիս սրկ. Ասատրյանը` Տ. Արշավիր քահանա, Վարդան սրկ. Զեյնալյանը` Տ.Պարգև քահանա, Արման սրկ. Շոխիկյանը` Տ. Գրիգորիս քահանա,   Դավիթ սրկ. Ղարիբյանը` Տ. Կարապետ քահանա, Արման սրկ. Մարտիրոսյանը` Տ. Աբրահամ քահանա:

 Ձեռնադրության ավարտին նորընծա քահանաները ներկաներին փոխանցեցին իրենց անդրանիկ օրհնությունը:

Այնուհետև ձեռնադրող Սրբազանը, յոթ քահանաների ձեռնադրության կապակցությամբ շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, հոգևորականաց դասին, նորաձեռնադրյալների ծնողներին և հավատացյալ ժողովրդին, մասնավորաբար նշեց. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձյալ իր` դարերով շարունակվող հաղթական արշավն է ուղենշում, և այս օրն այդ ընթացքի մեջ Հարության հաղթական խորհրդի և Աստուծո ներկայության շնորհի մեծ վկայությունն է: Սուրբ Հաղորդության` Պատարագի սրբազան խորհրդի ընթացքում ամենքիս աղոթքներով կատարեցինք սրբազան մեր Եկեղեցու յոթ խորհուր դներից մեկը` Ձեռնադրության սրբազան խորհուրդը: Հայոց Եկեղեցին, սիրելինե՛ր, հաստատված լինելով ճշմարիտ Վեմի` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ խոսքի վրա, առաքելական շարունակականությամբ, Սրբազան Հայրապետների, վարդապետների, քահանաների և սարկավագների արյան վկայության, անսակարկ ինքնանվիրումի և ծառայության արդյունքում Տիրոջ մարմնի ծառայությամբ շարունակում է իր առաքելությունը:

Այսօր Հայ Եկեղեցին, ևս մեկ անգամ զորանալով, պայծառազարդվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, քանզի Տիրոջ Հոգին դարձյալ ամենքիս աղոթքով իջավ յոթնարփյան իր շնորհաբաշխությամբ, առատորեն հեղեց իր Իմաստության Լույսը և շարունակեց հրաշագործել մեր կյանքում, հրաշագործել երիտասարդ, գիտակից հավատքով զորացած այս յոթ նորընծա երիտասարդների ինքնանվիրումով, ինքազոհողությամբ և ինքնածառայությամբ: Հավատքի վկաներ են այսօր այս յոթ նվիրյալ ծառաները, ովքեր պիտի սպասավորեն Տիրոջ խորանին` մեր ժողովրդի հոգևոր կյանքի առողջացման համար Աստուծո սերը և ճշմարիտ խոս քը բաժնեկից դարձնելով նրանց կյանքին: Աստվածահաստատ խորհուրդ էր, որ կատարեցինք ձեռնադրությամբ և Աստուծո Սուրբ Հոգու խորհրդանիշը հանդիսացող Սուրբ Մյուռոնի հեղմամբ, որով Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով` տրված Նրա առաքյալներին, նրանց շարունակականությամբ մինչև մեր օրերը փոխանցված կապելու և արձակելու ծառայության այդ շնորհին կոչելով նրանց»:

Սրբազան Հայրը, դիմելով նորընծա քահանա հայրերին,  ընդգծեց, որ նրանց ծառայությամբ Աստված է գործելու, և հորդորեց, որ վերջիններիս սրտերը մշտապես մոտ լինեն իրենց հանձնված հոտին, ապրեն նրա կյանքով, հովվական խոսքի միջոցով իրենց հոտի վիշտը մխիթարության վերածեն: Վարդան Սրբազանն ավելացրեց նաև, որ ինչպես սրբազան հայրապետների ու առաքյալների, վարդապետների ու մեծանուն քահանաների պարագայում էր, այսուհետև նորաօծների միջոցով Տերը ևս պիտի գործի երկրի վրա:

Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Երեկոյան կատարվելու է նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Գրիգորիս քահանան կստանա վեղար և կհամալրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջան անցնելուց հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live