Վթար Ռուբինյանց եւ Սեւակ փողոցների խաչմերուկում
SocietyՓրկարար ծառայությունը հուլիսի 26-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց եւ Պ. Սեւակ փողոցների խաչմերուկում` «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են թիվ 56 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի Տ2708 եւ «ԶԵԹ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան Սանի» մակնիշի 590 OV 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Նիսսան Սանի» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել ուղեւորներ` 1962 թ. ծնված Ն. եւ 1992 թ. ծնված Ս. Պ.-ներին: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը: