Հունահայ երիտասարդները Համահայկական խաղերին մասնակցելու համար ժամանել են Երևան
SocietyՀՅԴ Հունաստանի երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ արդեն Երեւանում են՝ մասնակցելու օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունաստանի հայ համայնքից, խաղերին մասնակցելուն զուգահեռ հունահայ պատանիները կայցելեն նաեւ Արցախ, կլինեն հայկական երկու հանրապետությունների տեսարժան եւ մշակութային վայրերուÕ ´:
Համահայկական ամառային 6-րդ խաղերըկանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերիօրակարգում ընդգրկված նախկին տասըմարզաձևին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ,բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս,սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող,ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ,սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ,բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվել է Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներովկուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Ջահը վառվելէ նաեւ սփյուռքի հայաշատ կենտրոններում: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապաՍարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիած նում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործիՀանրապետական մարզադաշտ: