Երազում եմ թոռնիկներ ունենալու մասին, հաստատ լավ պապիկ կլինեմ. Սամվել Գրիգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը:
-Ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Այս պահին աշխատանքային սեզոն է կապված կորպորատիվ միջոցառումների հետ, ուստի ստեղծագործական իմաստով պասիվ շրջան է ինձ համար: Հոկտեմբերի վերջին Մոսկվա քաղաքում տեղի կունենա «Armenia Music Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը ինչպես և միշտ կվարեմ ես, ի դեպ, պատրաստվում եմ այնտեղ նաև երգ ներկայացնել: Նաև մի շարք կորպորատիվ միջոցառումների հյուրախաղեր ունեմ արտերկիր՝ Բելգիա, Իսպանիա:
-Դուք ամենապահանջված հանդիսավարներից մեկն եք, հետաքրքիր է՝ թա՞նկ հաճույք է որևէ կորպորատիվ միջոցառմանը Ձեզ տեսնելը:
-Չեմ կարծում: Իրականում դժվարանում եմ այդ տեսակ հարցերին պատասխանել, քանի որ դա մի փոքր հարաբերական բան է: Կնշեմ, որ հաճախորդների հետ ֆինանսական կողմի հետ կապված հարցերը մշտապես համապատասխանեցնում ենք, այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեռնտու և հասանելի լինի, իսկապես՝ աստղաբաշխական գներ գոյություն չունեն իմ պարագայում: Եղել են դեպքեր նաև, որտեղ տվյալ միջոցառումը վարել եմ բարեգործական հիմունքներով կամ պարզապես նվեր եմ արել տվյալ օրվա հերոսներին: Օրինակ զորամասում մի զինվորի խոստացա, որ նրա հարսանիքը ես պետք է վարեմ ու բոլորովին վերջերս խոստմանս համաձայն վարեցի նրա հարսանիքը:
Շարունակությունը` այստեղ: