Քաղծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր է ստացել 67 քաղաքացի
SocietyՔաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա երրորդ փուլը, որը մեկնարկել էր հուլիսի 13-ին, ավարտվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից, թեստավորմանը մասնակցելու դիմում էր ներկայացրել 409 քաղաքացի, որոնցից, սակայն, 364-ն է մասնակցել է գործընթացին: Թեստավորման արդյունքում նրանցից 67-ին, կամ մասնակիցների 18.5 տոկոսին է հաջողվել ճիշտ պատասխանել թեստային առաջադրանքների հարցերի առնվազն 90 տոկոսին և ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:
Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա նախորդ` երկրորդ փուլին, մասնակցել է 462 քաղաքացի, որոնցից միայն 76-ին կամ մոտ 17 տոկոսին է հաջողվել ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:
Ներկայումս կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի 285 քաղաքացի: Հավաստագրերն ունեն մեկ տարվա վավերականության ժամկետ և հնարավորություն են տալիս նշված ժամանակահատվածում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: