Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվել է ամենամյա մշակութային փառատոն
CultureՌումինիայի Դումբրավեն քաղաքում հուլիսի 24-26-ին անցկացվել է Դումբրավենի Դասական երաժշտության ազգային փառատոնի 3-րդ թողարկումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությու նից, Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց միության Դումբրավենի մասնաճյուղը` Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի հովանու ներքո, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքում համախմբել են դասական երաժշտարվեստի բարձրակարգ խմբերի, անվանի արվեստագետների և մտավորականների:
Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանն ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ է ունեցել Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ` վերջինիս փոխանցելով Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի շնորհավորական ուղերձը:
Փառատոնի շրջանակներում 300-ամյա հայ կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճարում հանդես են եկել «Վիոլոչելիսիմո» թավջութակահարների խումբը, «Կախարդական ֆլեյտա» նախագիծը, որը միավորել է դաշնակահար Հորիա Միհայիլին և ֆլեյտահար Իոն Բոգդան Շտեֆանեսկուին, Կլուժ-Նապոկայի ազգային օպերայի Անաթոլիս վոկալ խումբը: Ծրագրի մեջ ընդգրկված են եղել նաև հայ կոմպոզիտորների գործեր:
Հուլիսի 25-ին Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, բացվել են Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, ինչպես նաև ռումին ժամանակակից նկարիչներ Հորեա Կուչերզանի և Լեվենտե Ցատլոսի աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումներին ողջույնի և գնահատանքի խոսքերով են հանդես եկել դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, կազմակերպիչներից՝ դոկտոր Վասիլե Հաբորը և Բուխարեստի գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր Գեորգե Անգելը:
Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրավեն քաղաքը համարվում է Տրանսիլվանիայի «հայկական քաղաքներից» մեկը, ուր հայերըհաստատվել են 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել են քաղաքի զարգացմանը: Այսօր դեռևս կանգուն են հայերի կառուցածեկեղեցիները, դպրոցները, վարչական և թաղական շենքերը: Քաղաքում դեռևս արթուն է հայկական ոգին. չորս տարի առաջայստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է ԻոնԿալինեսկուն: Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում էՍուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին:
Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվելԴումբրավենի և Նոյեմբերյանի միջև: