Հայաստանը թրաֆիքինգի դեմ ակտիվ պայքարող երկրների ցանկում է. ԱՄՆ Պետքարտուղարություն
SocietyԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է «Մարդկանց թրաֆիքինգ» վերնագրով զեկույցը` ներկայացնելով այն երկրները, որոնք ակտիվորեն պայքարում են մարդկանց առքուվաճառքի դեմ:
Ինչպես հաղորդում է GANTDaily-ն, Հայաստանը ներառված է այն 31 երկրների ցանկում, որոնք թրաֆիքինգի դեմ պայքարում գրանցել են հաջողություն: Այդ 31 երկրները, մասնավորապես, Հայաստանը, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Կանադան, Հարավային Կորեան, Թայվանը, Նիկարագուան, Չիլին ներառվել են երկրների «Tier 1» ցանկում:
Ըստ GANTDaily-ն, դա չի նշանակում, որ այդ երկրներում թրաֆիքինգ չկա, սակայն վերոնշյալ պետություններն առավելագույն ջանքերն են գործադրում դրա դեմ պայքարելու համար եւ համապատասխանում են ԱՄՆ օրենսդրությանը՝ համաձայն Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության ակտի։
Ամենամյա զեկույցը վերլուծում է 188 երկրների՝ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար գործադրած ջանքերը։ Զեկույցը երկրները բաժանում է ըստ Tier համակարգի։ Tier 1-ը ամենից շատ է համապատասխանում չափանիշներին, Tier 3-ը ամենացածր ցուցանիշն է, իսկ Tier 2-ը՝ ամենաանկայուն դասակարգումը, քանի որ ներառում է այն երկրները, որոնք բավական ջանքեր չեն գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարելու համար։