«Սեւան» ժողովրդական պարերի համույթը հայկական պարերը կներկայացնի Թբիլիսիում
CultureՍեւան քաղաքի «Սեւան» պարային համույթը հուլիսի 28-ին կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է` մասնակցելու միջազգային մրցույթ-փառատոնին:
Ինչպես տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, այս տարվա մայիսին «Հայ-Արտ» հայ-կանադական պ րոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ Գավառում անցկացված պարի մրցույթ-փառատոնում Սեւանից հայտ էին ներկայացրել երկու պարային խմբեր` տասնամյակների կենսագրություն ունեցող ժողովրդական պարերի «Սևան» համույթը (գեղ. ղեկավար եւ պարուսույց` Իշխան Խաչատրյան) եւ մի քանի տարվա գործունեություն ծավալող «Հայորդիներ» պարերի համույթը (պարուսույց` Հրաչյա Խաչատրյան): Երկու պարային խմբերն էլ լավագույնս հանդես եկան եւ իրավունք ստացան մասնակցելու Վրաստանի Հանրապետության մայրաքաղաÖ „ Թբիլիսիում անցկացվող պարի միջազգային մրցույթ-փառատոնին:
«Սևանե ժողովրդական պարերի համույթի գեղարվեստական ղեկավար ԻշխանԽաչատրյանի փոխանցմամբ` մրցույթ-փառատոնին Գեղարքունիքի մարզը ներկայացնելու է իր ղեկավարած համույթը, իսկ «Հայորդիներ» պարային համույթը մասնակցելու է համերգային ծրագրին:
«Համույթի կազմում են 18 տղաներ եւ աղջիկներ` 14-ից 31 տարեկան: Պատրաստել ենք 7 համար, որից մեկը` ազգային պարերի պոպուրին, մրցութային է, իսկ մյուս 6-ը` փառատոնային, որոնք ներկայացնելու ենք համերգային ծրագրում: Թբիլիսի կմեկնենք հուլիսի 28-ին, մրցույթ-փառատոնը քառօրյա է: Վստահ եմ, որ այս անգամ էլ լավագույն ձեւով կներկայացնենք Սեւան քաղաքը, Գեղարքունիքի մարզը եւ մեր հանրապետությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց Իշխան Խաչատրյանը: