Վերադարձի համար բացարձակապես ափսոսանք չկա. Արաբո Իսպիրյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր երգիչ Արաբո Իսպիրյանը տեղեկացրեց, որ աշնանը միանգամից երկու հաճելի անակնկալ է մատուցելու իր երկրպագուներին եւ առհասարակ, ազգրագրական երգի սիրահաներին. «Այս շրջանում նոր ձայնագրույթուններով եմ զբաղված, քանի որ արդեն ուզում ենք աշխատել նոր տեսահոլովակների վրա՝ աշնանը երկու տեսահոլովակ կներկայացնեմ, որոնց ռեժիսորությամբ կրկին կզբաղվի «Պիտ պաշտպանեմ» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլավակի ռեժիսոր Վահե Հարությունյանը»,- պատմեց երգիչը:
Արաբոն տեղեկացրեց նաեւ, որ բացի տեսահոլավկներից աշնանը եւս մեկ կարեւոր աշխատանք պետք է իրականացնի. «Հոկտեմբերին հայրիկիս՝ Ներսիկ Իսպիրյանի, Լիլուի եւ Աիդա Սարգսյանի հետ Ռուսաստանի շուրջ 44 քաղաքներում համերգներով կներկայանանք: Դա իսկապես ինձ համար շատ պատասխանատու համերգային շրջագայություն է, որի միջոցով կփորձենք մեր ռուսաստանաբնակ հայրենակիցներին մտովի վերադարձնել հայրենիք եւ հաճելի պահեր պարգեւել»,- նշեց նա:
Երգիչը նաեւ մեծ մենահամերգի պլաններ ունի. «Իմ ողջ գործունեությամբ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի հաջորդ տարի մարտ ամսին կայանա իմ մենահամերգը, որին շատ եմ սպասում»,- ընդգծեց Արաբո Իսպիրյանը:
Շարունակությունը` այստեղ: