Google-ի օֆիսը Նյու Յորքում. Երազանքների աշխատավայր (ֆոտոշարք)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Նյու Յորքի Google-ի օֆիսը բավականին կոմպակտ է: Այստեղ չկա առանձին փոքրիկ ավան աշխատակիցների համար: Սակայն ընկերությունը փորձել է նմանատիպ ավան ստեղծել սահմանափակ տարածքում: Այն գտնվում է 30-ականներին կառուցված շենքում և գրավում է մի քանի հարկ: Շենքը ամբողջությամբ գնվել է Google-ի կողմից, սակայն մնացած հարկերը դեռ դատարկ են և տրվում են վարձակալությամբ այլ ընկերությունների:
Աշխատավայրում յուրաքանչյուր քայլափոխին զվարճանքներ են և ուտելիք: Միանգամայն անհասկանալի է, թե ե՞րբ և ինչպե՞ս են մարդիկ այստեղ աշխատում: Այստեղ բազմաթիվ խաղասենյակներ կան` լեգոյի, սեղանի թենիսի, վիդեոխաղերի սիրահարների համար: Կա բիլիարդի սրահ և այլն: Ամեն քայլափոխին փոքրիկ խոհանոցներ են ուտելու համար: Կան անգամ մերսման սրահներ: Ինչպես նշում են աշխատակիցները, այդ ամենը որևէ կերպով չի ազդում աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ նման պայմաններում աշխատանքը չկատարելը ուղղակի ամոթ է:
Շարունակությունը` այստեղ: