«Տղաներ և աղջիկներ, դուք կա՞յֆ եք ստանում, որ Ձեզ գաղտնալսում են». Կ.Քոչարյան
BlogՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մի քանի օր առաջ, երբ հայտարարվեց «Օրանժի» վաճառքի մասին, մի քանի լրատվամիջոցներ և ՖԲ օգտատերեր գրեցին, թե իբր «Օրանժը» միակ կապի օպերատորն էր, որի օգտատերերին ԱԱԾ-ն չէր գաղտնալսում:
Հիմա ուզում եմ այդ լրատմամիջոցներին, լրագրողներին և ՖԲ օգտատերերին հարցնել.
«Ձեզանից քանի՞սն է Օրանժի օգտատեր»:
Համոզված եմ, որ շատ քչերը: Կամ լավագույն դեպքում այդ մարդիկ բացի Օրանժից հաստատ օգտվում են նաև այլ օպերատորներից ևս:
Այդ դեպքում հարց է առաջանում. «Տղաներ և աղջիկներ, դուք կայֆ եք ստանում, որ Ձեզ գաղտնալսում են, եթե օգտվում եք այլ օպերատորներից, թե՞ այդ պահին հերթական հիմար սկանդալային նյութն էր պետք գրել» :