Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել շուրջ 109.1 միլիոն խմ ջուր

Սևանա լճից ոռոգման նպատակով, հուլիսի 27-ի դրությամբ, բաց է թողնվել շուրջ 109.1 միլիոն խմ ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի շուրջ 193.4 միլիոն խորանարդ մետրի փոխարեն:

«Սևանա լճի մակարդակը, հուլիսի 27-ի դրությամբ, կազմում է 1900.48 մետր. արձանագրվել է Սևանի մակարդակի դրական դինամիկա: Միաժամանակ, Արփա-Սևան թունել ով Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 97.8 միլիոն խմ ջուր: Բացի այդ,` Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արփա-Սևան թունելի վերականգնման ներդրումային ծրագրով 2015 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 31-ը կատարվել է 650 միլիոն 584.009 հազար դրամի հիմնական նորոգման աշխատանքներ (տարեկան բյուջեն՝ 1 միլիարդ 517 միլիոն 861 հազար ՀՀ դրամ)»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

Նա նշեց, որ ջրօգտագործող ընկերությունների կողմից, 2015 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, հողоգտագործողներին և գյուղացիական տնտեսություններին փաստացի մատակարարված ջրտուքը կազմել է 324 միլիոն խմ: Բավարարվել են ոռոգման ջրի բոլոր հայտերը, ինչպես նաև լրացուցիչ պահանջված ջրաքանակները: «Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման և ոռոգելի հողատարածքների արդյունավետ օգտագործման գործում կարևոր նշանակություն ունի ոռոգման ռեժիմի և ջրման գործընթացի ճիշտ կազմակերպումը, որից է կաթիլային ոռոգու մը: Հայաստանի Հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման առաջին փորձերը կատարվել են դեռևս 1973-75 թվականներին Մասիսի տարածաշրջանում: Այն, ի տարբերություն մակերեսային ոռոգման, ունի մի շարք առավելություններ՝ ջրման գործընթացը լիովին ավտոմատացված է, բացակայում է իռիգացիոն էրոզիան, հնարավոր է կիրառել բարդ ռելիեֆային պայմաններում, խնայվում է ոռոգման ջրի զգալի քանակություն՝ միավոր բերքի վրա ծախսվող ջրի քանակը նվազում է 4-5 անգամ»,-շեշտեց Հարությունյանը` նկատելով, որ առաջիկայում Կապսի ջրամբարի վերակառուցման ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է պիլոտային կարգով իրականացնել նմանատիպ ծրագիր:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք ոռոգման արդյունավետության տեսանկյունից օրվա որ ժամերին է ավելի նպատակահարմար իրականացնել ոռոգումը, Արամ Հարությունյանը պատասխանեց հետևյալը. «Նախորդ տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիշերային ոռոգումը ավելի տնտեսող է: Բացի այդ, որոշ բանջարանաբոստանային կուլտուրաներ գիշերով ոռոգելը ավելի ճիշտ է, քան օրվա ցերեկային ժամերին: Գյուղացիական տն տեսությունները հաճախակի մեզ խնդրում են ոռոգումը իրականացնել հենց գիշերային ժամերին: Դուք կզարմանաք, բայց գիշերային ոռոգման դեպքում ջրի կորուստներ գրեթե չեն լինում»:

Նա հավելեց նաև, որ ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով վերջին երեք ամիսների ընթացքում ոռոգման համակարգերի  հանգուցային 80 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն կտա ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն:

«Ջրաչափերի տեղադրումն իրականացվում է ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակ ետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում: Նախատեսված 80 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 76-ում: Բազմաթիվ երկրներում օգտագործվող այս ժամանակակից համակարգը բարձրացնում է ջրի տեղափոխման և բաշխման արդյունավետությունը, հստակեցնում ջրի կորուստները, բարելավում ջրի հոսքի կառավարումը, կատարում ջրանցքով անցնող ջրի ծավալի ավտոմատացված հաշվարկ, գրանցում այլ պարամետրեր` վերջնական արդյունքում բարելավելով ջրամատակարարումը»,- ընդգծեց Հարությունյանը` նշելով, որ այս համակարգի վերջնական ներդրումը և ամբողջական կիրառումը թույլ կտա ջրաչափության գործընթացում առցանց-մշտադիտարկում ու հսկողություն իրականացնել: Բոլոր դիտակետերը միավորված կլինեն միասնական ցանցով:

 

  

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday