Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը Ֆրեզնոյում կվերականգնվի մեկ շաբաթից
SocietyՎանդալները պղծել են երեք ամիս առաջ Ֆրեզնո քաղաքում կանգնեցվածч Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը: Ինչպես հաղորդում է ամերիկյան fresnobee.com կայքը, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի համալսարանը հայտարարել է, որ հետաքննում են դեպքի մանրամասները, և հուշարձ անը կվերականգնվի մեկ շաբաթից:
Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ ուրբաթ օրը ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի հուշատախտակներից մեկը, և իր հիսաթափությունը հայտնել այդ կապակցությամբ: «Այդ տախտակը պատմություն ուներ։ Շատ ցավալի է, և ես շատ հիասթափված եմ»,- ասել է Աբգարյանը և հավելել, որ տեղի ունեցածն «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», որին պետք է լրջությամբ վերաբերել և չպետք է հանդուժել: Հուշարձանի ավերման առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաևՖրեզնոյում Կալիֆորնիա համալսա րանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն: «Ես խնդրել եմ համալսարանի և համայնքի անդամներին համախմբվել` պաշտպանելու համար մեր պատմական հուշարձանները»,- ասել է նա: