Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքիայում ընթացող զարգացումները երկիրը տանում են վաղաժամ խորհրդարանական ընտրությունների. Ռուբեն Սաֆրաստյան

Interview

Թուրքիայի իշխանությունների նախաձեռնած գործողությունները մի կողմից «Իսլամական պետության», իսկ մյուս կողմից երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության դեմ հանգեցնում են այն մտքին, որ պաշտոնական Անկարայի գործողությունները համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` մանրամասնելով Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների դրդապատճառներն ու անդրադառնալով դրանց հավանական ազդեցությանը Հայաստանի վրա:

Թուրքական Սուրուչ բնակավայրումտեղի ունեցած ահաբեկչությունից հետոթուրքական  իշխանությունները,միանալով ԱՄՆ գլխավորած կոալիցիային, ակտիվ գործողությունների  անցան ընդդեմ «Իսլամական պետության»,մինչդեռ հայտնի է, որ նախկինում հենց իրենք էին աջակցում իսլամիստներին` տրամադրելով իրենց երկրիտարածքն իբրև տարանցիկ գոտի ահաբեկիչների համար: Արդյոք պետք է հավատալ ԻՊ-ի դեմ դուրս եկած Թուրքիայի անկեղծությանը:

-Թուրքիան ոչ թե անկեղծություն է ցուցաբերում, այլ առաջին հերթին իր խնդիրներն է լուծում, քանի որ արդեն երկու տարուց ավել է` թուրքական պետությունը փորձում է Սիրիայի վրա հաստատել, այդպես կոչված, անվտանգության գոտի՝ օկուպացնելով Սիրիայի տարածքի սահմանամերձ շրջանները: ԱՄՆ-ն դեմ էր Թուրքիայի այս ցանկությանը, սակայն մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, երբ Թուրքիա էր ժամանել ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակություն, Միացյալ Նահանգներն ի վերջո Թուրքիային տվեց այդ թույլատվությունը և միայն դրանից հետ ո թուրքական կողմը համաձայնեց ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմակայաններից մեկը՝ «Իսլամական պետության» զինուժին հարվածներ հասցնելու նպատակով, և այդպիսով նաև սկսեց մասնակցել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին

-ԻՊ-ի դեմ պայքարի մեկնարկի հենց առաջին իսկ օրվանից թուրքերը սկսեցին ռմբակոծել նաև քրդերի դիրքերը`պաշտոնապես, փաստորեն, վերջ տալով թուրք-քրդական հաշտեցման գործընթացին: Ո՞րն է թուրքականքաղաքական էլիտայի նման գործողությունների պատճառը:

-Մենք տեսնում ենք, որ Թուրքիան հարվածներ է հասցնում նաև քրդերին, ինչը վկայում է, որ թուրքական կողմն այս հարցում ստացել է ԱՄՆ-ի թույլտվությունը` հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում առկա է նաև Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Թուրքիան այժմ հիմնականում հարվածներ է հասցնում կամ այդ կուսակցության ռազմակայաններին, կամ էլ այդ կուսակցության հետ կապված կազմակերպությունների դիրքերին, որոնք գործում են Սիրիայում:

-Թուրքիայում առկա անկայուն իրավիճակը և դեռևս չկազմավորված կառավարությունը մոտ ապագայում ի՞նչհետևանքներ կունենան երկրի համար:

-Գործը գնում է դեպի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Քանի որ մինչև օգոստոսի 23-ը հնարավոր չի լինի կազմել կառավարություն, այդ պատճառով վաղաժամ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերին: Այս հանգամանքն իր դրոշմը թողնում է Թուրքիայի քաղաքականության վրա, մասնավորապես քրդական հարցի վրա: Խնդիրն այն է, որ 2013թ. թուրքական կառավարությունը Քրդական բանվորական կուսակցության հետ համաձայնության եկավ, որ քրդական հարցը պետք է խաղաղ ճանապարհով զարգանա: Դրա արդյունքում ստեղծվեց հայտնի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունÕ ¨, որը կարողացավ օգտվել այդ իրավիճակից և մտնել խորհրդարան: Կարծում եմ, որ սա Թուրքիայի իշխանությունների համար անսպասելի էր, քանի որ նրանք կարծում էին, որ այդ կուսակցությունը չի կարողայա մտնել խորհրդարան: Այդ իսկ պատճառով իշխանությունները մինչև նոր խորհրդարանական ընտրություններ կաշխատեն հնարավորինս թուլացնել քրդական կուսակցության դիրքերը: Իսկ քանի որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կապեր ունի Քրդական բանվորական կուսակցության հետ, հետևաբար հարվածներ հասցնելով վերջինիս` նրանք փորձում են թուլացնել նաև քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքերը: Նաև վերջերս քննարկվում էր այն հարցը, որ Թուրքիայի կառավարությունը պատրվակներ կփնտրի արգելելու խորհրդարան մտած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գործունեությունը: Այսինքն, Թուրքիայի ներքին քաղաքական իրավիճակն իր դրոշմն է թողնում  նաև քրդական հարցում երկրի քաղաքականության վրա:

-Հարևան երկրում ընթացքող նման զարգացումներն ի՞նչ հետևանք կարող են ունենալ Հայաստանի համար:

- Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները մեզ վրա ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ դրանք ընթանքում են երկրի հակառակ կողմում, ինչը վկայում է, որ Թուրքիայի ուշադրությունը սևեռված է իր հարավային սահմանների և Մերձավոր Արևելքի ճգնաժամի վրա: Սա ենթադրում է, որ Թուրքիան մեր տարածաշրջանում մոտակա ժամանակներս դիվանագիտական ակտիվություն չի ցուցաբերի:

Հարցազրույցը Անահիտ Մինասյանի

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia