Հույս ունեմ, որ այս երգը ևս կսիրվի հանդիսատեսի կողմից. Նորայր Մելքոնյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Նորայր Մելքոնյանը ներկայացրել է իր հերթական տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ոնց, ոնց» երգի հիման վրա: Life.panorama.am-ին երգիչը պատմեց երգի և տեսահոլովակի մանրամասները. «Սա շատ ուրախ և տրամադրող երգ է, որը պատմում է, թե ինչպես սիրելիի սիրտը կրկին գրավել: Երգի երաժշտության հեղինակներն են Կարենը և Սևակը, ովքեր նաև իմ պրոդյուսերությամբ են զբաղվում, գործիքավորումը ևս իրականացրել է «Karen-Sevak Production»-ը, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է»,- նշեց երգիչն ու հավելեց.
«Ինչպես իմ բոլոր տեսահոլովակների, այնպես և «Ոնց, ոնց» տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Պետք է նշեմ նաև, որ տեսահոլովակում իմ և տղաների արտաքին տեսքի համար աշխատել ենք ոճաբան Արմեն Գալյանի հետ, իսկ պարային տեսարանները իրականացրել ենք «Swag Dance studio» խմբի հետ՝ խորեագրաֆ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ»:
Շարունակությունը` այստեղ: