Հանրապետությունում լոլիկի մթերումը կսկսվի օգոստոսի 1-ից
EconomicsՎերամշակող ընկերությունները շուտով սկսելու են լոլիկի մթերման գործընթացը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեթյան նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում: