Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը
SocietyԵրևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին` հուլիսի 28-ին ժամը 16.00-ին, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրի բետոնե սյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: