Բուդաղյանների փաստաբանը առաջիկա դատական նիստից որոշում է անկնկալում
SocietyՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի հերթական դատական նիստը նախատեսված է օգոստոսի 12-ին: Մինչ այդ` օգոստոսի 6-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարում շարունակվելու է քննարկվել երեք բողոք մեկ վարույթում, որ նե րկայացրել է Բուդաղյանների փաստաբանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
«2013թ. հունիսի մեկին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կայացած դեպքի քրեական գործերը դեռ ընթացքի մեջ են: Դրանք չեն ավարտվել, ավելի ակտիվ փուլում են»,- ասաց Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` օգոստոսի 6-ին կքննվի Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և օգնական` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու որոշումների դեմ բողոքը: «Հավանաբար, այդ օրը որոշում կկայացվի: Օգոսոտսի 12-ի դատական նիստը 2013-ի դեպքերի մասով է, մեղ ադրվում է Արտակ Բուդաղյանը, պաշտպանական ճառերն են հնչելու»,-նշեց փաստաբանը: Նա հայտնեց, որ իր՝ որպես Բուդաղյանների փաստաբանի խնդիրն է ցույց տալ, որ ոչ մի լեգիտիմ նպատակ չեն ունեցել Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահը, երբ կրակել են Բուդաղյանների վրա:
Հունիսի 1-ին` ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունիսի 1-ին` երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանն ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվ ել էին հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Արտակ Բուդաղյանին 2013-ի հուլիսի 9-ին մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։