Թարմացվում ու նորոգվում է մայրաքաղաքի բակերի գույքը
SocietyՄայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների և հանգստի գոտիների գույքի` մանկական խաղերի, նստարանների, մարզագույքի, մետաղական հանգույցների վերանորոգման աշխատանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանք թարմացվում են, անհրաժեշտության դեպքում փոխարինվում նորերով:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նմանատիպ աշխատանքներ են ծավալվել Օհանովի 1, Ծերենցի 5, Միքայելյան 3, Բաբաջանյան 55, Իսակովի 42/2, 42/4 շենքերի բակային տարածքներում, ինչպես նաև «Մալաթիա պուրակում»: