ՀՀ ԱԳՆ զբաղվում է Քիշնևի հայկական գերեզմանատան խնդրով
SocietyՀայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում փորձում է աջակցել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում Սուրբ Հարություն հայկական եկեղեցու և դրան հարակից հայկական գերեզմանատան հետ կապված խնդիրների լուծմանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավար շ Քոչարյանը նշեց, որ համայնքի ջանքերով երկար տարիներ հաջողվել է պահպանել հայկական մատուռը, իսկ այժմ խնդիրը վերաբերում է գերեզմանատան տարածքին: «Կան այստեղ իրավական խնդիրներ: Ամեն դեպքում և համայնքն է հետամուտ, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ փորձելով իր իրավասության հնարավորությունների սահմաններում աջակցել այս խնդրի լուծմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց փոխարտգործնախարարը:
Քիշնևի հայկական գերզմանատան տարածքը սեփակաանաշնորհվել է մասնավոր անձի կողմից, ով այժմ փորձում է այն իրացնել: Միաժամանակ, հայկական եկեղեցին փաստաթղթերով դեռևս 2003 թվականին հանձնվել է տեղի հայ համայնքին: Մոլդովահայությունը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ՀՀ կառավարությանը՝ խնդրին լուծում տալու խնդրանքով: