Արտակարգ պատահարներն այս տարի գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը
SocietyԸնթացիկ տարվա առաջին կիսամյանկն աչքի է ընկել արտակարգ պատահարների դեպքերի աճով՝ համեմատած 2014թ. նույն ժամանակահատվածի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այս տարվա առաջին կիսամյակում ընդանուր առմամբ գրանցվել է 1757 արտակարգ դեպք և պատահար, ինչի արդյունքում զոհվել է 276, տուժել՝ 4191 մարդ: Դեպքերի թվի աճի հետ մեկտեղ ունեցել ենք զոհերի թվի նվազում, սակայն 164-ով աճել է վիրավորների թվաքանակը: Վերլուծությունը ցույց է տվել, որ դա հիմնականում հրդեհների և ճանապարհատրանսպորտային պատահարների աճով է պայմանավորված: Անցած կիսամյակ մոտ 240-ով աճել է հրդեհների քանակը, իսկ 92-ով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը», - ասաց Հովհաննես Խանգելդյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը նշեց, որ պատահարների գերակշիռ մասը բաժին է ընկել տեխնածին պատահարների, որոնք տարվա առաջին կիսամյակում եղել են 3340-ը: Նշված դեպքերի հիմնական մասնաբաժինն ընկնում է հրդեհներին, ՃՏՊ և թունավորումներին, որոնց արդյունքում տուժածների գերիշխող մեծամասնությունը ՃՏՊ և թունավորումների են՝ 2200 դեպք: