Երևանում փոսալցվում են գլխավոր ու երկրորդական փողոցները
SocietyԱսֆալտապատման աշխատանքների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների համատեքստում, մարտի սկզբից մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր ու երկրորդական փողոցների, բակային տարածքների, այգիների ասֆալտապատ հատվածների փոսերի վերացման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը ներառել է Երևանի բոլոր վարչական շրջանները: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով նախատեսվում է աշխատանքներ ծավալել 165000 քմ տարածքում:
Այս պահին իրականացված է 120000 քմ տարածքում: Տարեկան ծրագրի ավարտ է սահմանվել նոյեմբերի 30-ը: