Մեր ընտանիքում, իսկապես, հիմա մեծ երջանկություն է տիրում. Արմուշը՝ երկրորդ անգամ հայրանալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արման Խաչատրյանի՝ նույն ինքը «Վիտամիցի» Արմուշի նորածին փոքրիկը արդեն 7 օրական է: Life.panorama.am-ին այսօր հումորիստը պատմեց, որ փոքիկն ու կինը տանն են եւ իրենց լավ են զգում: Նորաթուխ հայրիկը մեզ հետ կիսվեց երկրորդ անգամ հայր դառնալու զգացողություններով.
«Նոր մարդ է եկել լույս աշխարհ, մեր ընտանիք: Պետք է նկատեմ, որ զգացողությունները նույնն էին, ինչ առաջինի դեպքում, քանի որ առաջնեկից հետո ընդմիջումը բավականին երկար տեւեց: Նոր զգացմունքներ, նոր ստիմուլ կյանքի նկատմամբ, մեր ընտանիքում իսկապես մեծ երջանկություն է հիմա տիրում»,- պատմեց հումորիստը:
Հոգատար հայրիկը արդեն նմանություներ է գտնում նորածին որդու դիմագծերում. «Դեռեւս մայրիկին է նման տղաս, բայց Դանին եւս նորածին ժամանակ ավելի նման էր մայրիկին, բայց հետո գնալով, ավաղ, ինձ նմանվեց,- կատակելով ասաց Արմուշն ու հավելեց,- եթե ավելի լուրջ՝ պետք է նկատեմ, որ թե Դանիի, թե մեր նորածին Էդուարդի դիմագծերում նմանություններ կան եւ ինձնից, եւ կնոջիցս, երեւի երկուսիս գեներն էլ ուժեղ են, կամ էլ մեր երեխաները որոշել են մեզնից ոչ մեկին չնեղացնել»:
Շարունակությունը` այստեղ: