Մանանա Գեւորգյան. «Անընդմեջ լողում եմ եւ արեւայրուք ընդունում»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Շանթ»-ի «Խոպանի տեսություն» սիթքոմում Աշխենի դերակատար Մանանա Գեւորգյանն այս ամառ հանգիստը համատեղում է աշխատանքի հետ: Պարուհի-դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր ղեկավարած “Մանանա դանս” խմբի հետ այս օրերին Վրաստանում է:
«Սաներս մասնակցել են պարի միջազգային մրցույթի եւ գրավել պատվավոր առաջին հորիզոնականը:): Հիմա էլ հանգստանում եմ. սիրում եմ ծովը, արեւն ու ամառը»,- ասել է նա` հավելելով, որ Սեւ ծովի ափին իր համար ժամանակն աննկատ է անցնում. «Անընդմեջ լողում եմ եւ արեւայրուք ընդունում»:
Շարունակությունը` այստեղ:
