Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Արմնեպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3, խարդախության 5, յուրացման 2, ավտոմեքենա փախցնելու և դրամանենգության 1-ական դեպք: