Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխատանք փնտրող 85.5 հազար մարդ, թափուր աշխատատեղեր ու պահանջված մասնագիտություններ. հարցազրույց

Interview

Ընթացիկ 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 85.5 հազար մարդ, որից 58.1 հազարը կանայք են, 20.9 հազարը՝ երիտասարդ: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 87 տոկոսը կամ 74.4 հազար: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը 49.2 տոկոս է կամ 36.6 հազար մարդ, որից երիտասարդները կազմում են 15.3 հազար կամ 41.8 տոկոս: Սրանք Զբաղվածության պետական գործակալության տվյալներն են: Ըստ այդ տվյալների` շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, ովքեր կազմում են գործազուրկների թվի 70.4 տոկոսը կամ 52.4 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.2 տոկոսը կամ 18 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք՝ 3.2 տոկոս կամ 2.4 հազար մարդ:

«Արմենպրես»-ը զրուցել է Զբաղվածության պետական գործակալության Աշխատաշուկայի վերլուծության, կանխատեսման և գնահատման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանի հետ գործազրկության մակարդակի, գործազուրկներին ուղղված ծրագրի, դրանցում ներգրավված աշխատանք փնտրողների թվաքանակի, աշխատաշուկայում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 13.3 տոկոս, նրանցից թերի բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ունեցողները 19.3 տոկոս են, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները՝ 6.1 տոկոս, միջնակարգ, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 61.3 տոկոս: Զրուցակցի խոսքով` մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները, իրավագետները և բանվորական մասնագիտացում ունեցողները :

Անահիտ Փարսադանյանի տեղեկացմամբ` Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` գործազուրկների թվաքանակի աճ է նկատվում վերջին երկու տարիներին` պայմանավորված նրանով, որ առաջին եռամսյակում նվազել է զբաղվածների թիվը, հետևաբար, ավելացել են գործազուրկները` դառնալով 19.1 տոկոս: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1.3 տոկոսով: Երբ համեմատում ենք 2014-ը 2013-ի հետ, տեսնում ենք, որ 16.2 տոկոսից գործազրկության ցուցանիշը դարձել է 17.6 տոկոս: Այսինքն` գործազրկության մակարդակն աճել է նաև 2013-ի համեմատ: Դրա արդյունքում աճել է նաև մեÕ ¦ մոտ գրանցված ու գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց թվաքանակը: Մյուս կողմից էլ գործակալությունում գործազուրկ գրանցվածների թվաքանակի աճը կապված է նրա հետ, որ մենք նոր ծրագրեր ենք իրականացնում, աճել է գրանցվողների թվաքանակը»,-ասաց Անահիտ Փարսադանյանը:

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-25 տարեկանները կազմում են 24.2 տոկոս, 30-44 տարեկանները՝ 40.1 տոկոս, 45-54 տարեկանները` 20.7 տոկոս, 55-ից բարձր տարիքի անձինք` 15 տոկոս: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 64.1 հազար անձ կամ 86.1 տոկոս:

Ինչպես նշեց Անահիտ Փարսադանյանը, 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին աշխատանքի է տեղավորվել 4 հազար 566 աշխատանք փնտրող, որից 2 հազար 992-ը` կին, 3 հազար 833-ը` աշխատաշուկայում անմրցունակ անձ: Աշխատանքի տեղավորվածներից 1205-ը երիտասարդ են:

Ներկայում գործակալությունն օգտագործում է կայուն զբաղվածության ցուցանիշը, որով տարբեր ժամանակահատվածներում ճշգրտվում է աշխատանքի անցածների վերաբերյալ տեղեկտվությունը: «Յուրաքանչյուր ծրագիր ունի իր կայուն զբաղվածության ցուցանիշը: Երբ աշխատանք փնտրողներն ընդունվում են աշխատանքի, հետևում ենք, թե որքան ժամանակ մարդը մնաց զբաղված»,-ասաց Անահիտ Փարսադանյանը: Նրա խոսքով` պատահում է, որ աշխատանքի անցնելուց որոշակի ժամանակ անց մարդն ազատվում է աշխատանքից, ու հիմնականում դա լինում է սեփական դիմումի համաձայն ` պայմաններին չհարմարվել ու, ցածր աշխատավարձի պատճառով:

Ինչ վերաբերում է աշխատաշուկայում թափուր աշխատատեղերին, ապա հունիսի ընթացքում գործակալություն է ներկայացվել 2 հազար 380 թափուր աշխատատեղ, որից 67.7 տոկոսը՝ կրկնվող: Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները` մարզերում, ճարտարագետները, հաշվապահները, դասավանդողները, դաստիարակները, մենեջերները, գործակալները, միջին մասնագիտական կրթության բնագավառում` բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, սարքավորումների և համակարգչային օպերատորներ ը: Արհեստավորներից` ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները, դերձակները, վարորդները, կոշկագործները, կռունկավորները, փականագործները, խառատները, ատաղձագործները, եռակցողները:

Անահիտ Փարսադանյանի խոսքով` բժիշկների և մանկավարժների թափուր աշխատատեղեր կան հատկապես մարզերում, ինչը պայմանավորված է տեղական աշխատաշուկայում համապատասխան մասնագետների պակասով: «Մենք ունենք «Այլ վայրի գործուղման» ծրագիր, որն իրականացվում է երկու տարի ժամկետով բայց կրթության ոլորոտում այլ վայր գործուղել մենք չենք կարող: Մանկավարժները կրթության համակարգում պետք է մրցույթը շահեն, որ մենք նրանց ընդգրկենք ծրագրում: Մասնագետները երկու տարի ժամկետով գնում են մայրաքաղաքից դուրս որևէ համայնք պայմանագրով, մենք տրամադրում ենք ամ սական նվազագույն աշխատավարձի եռապատիկը միանվագ, տրամադրում ենք տրանսպորտային ծախսերը, մասնագիտության հավելում` վեց ամիս ժամկետով հավելավճար ենք տրամադրում»,-նշեց զրուցակիցը:

Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: 2015 թվականի հունիսի 30-ի դրությամբ իրականացվել են հետևյալ ծրագրերը.

 «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ուեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում»ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված է ամսական միջին թվով 450 անձի ընդգրկվածություն:  Այս տարի ծրագրում ընդգրկված ամսական միջին թիվը կազմում է 290: 

«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում», որով առաջին կիսամյակում գործակալություն է ներկայացվել 902 անձի` այդ թվում` 76 հաշմանդամություն ունեցող, հայտ-պահանջագիր, իսկ ծրագրում արդեն ընդգրկվել է 437 գործազուրկ` այդ թվում` 33 հաշմանդամություն ունեցող, 95 երիտասարդ` նախատեսված 840 անձի փոխարեն: 

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված է 30 գործազուրկի  ընդգրկվածություն: Այլ բնակավայր աշխատանքի է գործուղվել 34 անձ, որից 20-ը այս տարի: 

«Ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկին աջակցության տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախպատեսված է 140 գործազուրկի ընդգրկվածություն: Ծրագրում ընդգրկվել է 134 գործազուրկ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուի միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված է 299 անձի ընդգրկվածություն: Ծրագրում ներառվել է 257 անմրցունակ անձ, որից 18 հաշմանդամություն  ունեցող անձի համար հարմարացվել է աշխատատեղ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիարական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված է 47 անձի ընդգրկվածություն: ՓՄՁ-ի կողմից իրականացվող դասընթացներում ընդգրկվել է 56 անմրցունակ անձ: Տարեսկզբից ֆինանսական աջակցություն է ստացել 28 անձ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման»ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված 2015 ծրագրի փոխարեն իրականացվել է 3 հազար 367-ը: Յուրաքանչյուր ծրագրի արժեքը մինչև 350 հազար դրամ է:

«Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում» ծրագրով կնքվել է 7 հուշագիր: Անմրցունակ անձինք Զբաղվածության պետական գործակալության կողմից ուղղորդվում են մասնավոր գործակալություններ: Աշխատանքի տեղավորման դեպքում գործակալություններին որոշակի գումարներ են տրմադրվում:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրում առաջին կիսամյակում նախատեսված 1214 անձի փոխարեն ընդգրկվել է  992 անձ և կատարվել է 1089 այց:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրով նախատեսվել է իրականացնել 4 տոնավաճառ, որից 3-ն իրականացվել է Երևան, Հրազդան և Իջևան քաղաքներում: Աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է 127 գործատու, շուրջ 3 հազար 750 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է 550 առկա և սպսավելիք 133 թափուր աշխատատեղ: Արդյունքում աշխատանքի է տեղավորվել 139 աշխատանք փնտրող: 

Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի շահառու կարող են դառնալ ակտիվ գործազուրկները, ովքեր գրանցվել են գործակալությունում` որպես աշխատանք փնտրող:

 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia