Բուենոս Այրեսում կկայանա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ
SocietyԲուենոս Այրեսի «Սան Մարտին» թատրոնում օգոստոսի 1-ին կկայանա դասական համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնախմբից, համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Մորիս Ռավելի եւ Կլոդ Դեբյուսիի ստեղծագործությունները: