Էրդողանին ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը. թուրքագետ
Society Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանին երկրում տիրող ներկայիս իրավիճակում ձեռնտու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Լրագրողների հետ հուլիսի 31-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Թուրքիայի նախագահը մտադիր է երկրում հաստատել լիարժեք նախագահական հանրապետություն, իսկ դրա համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն: Երկրում տիրող քաոսային իրավիճակը նրան թույլ կտա նոյեմբերին ասել իր ընտրողներին`«տեսեք, ինչ եղավ, երբ դուք չտվեցիք մեր կուսակցությանը բացարձակ մեծամասնությունը»,-«Արմենպրես»
Թուրքագետը նկատեց, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ունի պատգամավորական մանդատների միայն 40 տոկոսը, իսկ մնացած երեք կուսակցությունները միասին` 60: «Էրդողանի կուսակցությունը կարող է դառնալ թուրքական խորհրդարանի փոքրամասնությունը, սակայն «Ազգայնական շարժումը» չի ցանկանում կոալիցիա կազմել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ»,-շեշտեց Չաքրյանը: