Yerevan, 08.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման հարցում

Society

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Աբրահամյանը, դիմելով խորհրդի անդամներին, նշել է, որ այս տարի ՄԱԿ-ն ամփոփում է իր կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների կատարումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս՝ ազգայնացնելով Հազարամյակի զարգացման նպատակները, ակտիվորեն ձեռնամուխ է եղել դրանց իրականացմանը՝ արձանագրելով զգալի առաջընթաց: 

«Այս ընթացքում՝ 2012 թվականին,  կայացավ «Ռիո+20» կայուն զարգացման գագաթաժողովը, որն ընդունեց «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Հանդիսանալով բանակցային երկար գործընթացի արդյունք՝ «Հետ–2015 զարգացման նոր օրակարգ» փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցն երը, ընդհանուր առմամբ` 17 նպատակ և 169 թիրախ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս տարի ամփոփելով Հազարամյակի զարգացման 8 նպատակների կատարողականը, Հայաստանը՝ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունների հետ, ձեռնամուխ կլինի ավելի հավակնոտ և ընդգրկուն ծրագրի՝ կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Կառավարության ղեկավարն շեշտել է, որ Հայաստանը ևս պատրաստակամ է այս տարվա սեպտեմբերին, դրանց ընդունումից հետո, ազգայնացնել ու ձեռնամուխ լինել կատարմանը:«Այս առումով մեր խորհուրդն ունենալու է մեծածավալ աշխատանքի դաշտ՝ «Հետ 2015 զարգացման նոր օրակարգը» Հայաստանի կարիքներին համապատասխան տեղայնացնելու և իրականացնելու համար»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է իշխանությունների, Քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը և նշել, որ այսօր առկա խնդիրների լուծումը հնարավոր է միայն համագործակցության արդյունքում: Հովիկ Աբրահա մյանն ընդգծել է կառավարության և հասարակության հանդուրժողական և համերաշխ համագործակցությունը՝ մեր  երկրի կայուն զարգացման գործում: «Պետք է նստենք սեղանի շուրջ և միասին քննարկենք առկա խնդիրները և փորձենք միասնական լուծում տալ դրանց: Դա է լուծում գտնելու սահմանադրական միակ ճանապարհը»,- ասել է վարչապետը:    

Այնուհետև խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնառությունների իրականացման գործընթացը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ համակարգել ՄԱԿ-ի 2015 թվականի սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի համար անհրաժեշտ Հազարամյակի զարգացման նպատակների կատարման Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցի նախապատրաստման աշխատանքները:  Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմին հանձնարարել է վարչապետին ներկայացնել «2013 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 1147N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վարչապետի որոշման նախագիծ, «Հետ Ռիո+20» գործընթացը կանոնակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբն անվանափոխելու և դրա աշխատանքները «Հետ 2015» օրակարգի կայուն զարգացման նպատակներին համապատասխանեցնելու համար:

Օրակարգի հաջորդ հարցով խորհրդին է ներկայացվել «ՄԱԿ-ի զարգացման օրակարգ. Հետ 2015» գործընթացը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ օրակարգը կմեկնարկի 2015թ. սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: ՄԱԿ-ում անցկացվում են օրակարգի ձևավորման վերաբերյալ ոչ պաշտոնական խորհրդակցություններ: Բանակցույթյունները հիմնականում տարվում են ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից` խոշոր խմբերի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակների ներգրավմամբ: Զեկուցվել է, որ օրակարգի ձևավորման ուղղությամբ եղել են բազմաթ իվ առաջարկներ, որոնք պետք է համադրի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ներկայացնի մեկ ամբողջական զեկույց մինչ ս.թ. սեպտեմբերին կայանալիք բարձրաստիճան հանդիպումը` որպես հիմք միջկառավարական բանակցությունների համար:

Նիստի ընթացքում ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է տիկին Դանիելյանին վեընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live