Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունն աստիճանաբար քաոսային է դարձնում վիճակը երկրում

Թուրքիայում մոլեգնող ահաբեկչությունը շարունակում է տասնյակ կյանքեր խլել: Երկրում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և աստիճանաբար վերածվում է քաոսի: Նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ երկրում ահաբեկչական գործողությունների թիվն աննախադեպ աճ գրանցեց: «Արմենպրես»-ը  հետևել է անցնող շաբաթվա իրադարձություններին և ներկայացնում է  դրանցից ամենաուշագրավները:

Շաբաթը մեկնարկեց թուրքական օդուժի կողմից հերթական անգամ քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծություններով: Քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցեցին թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռ: Հարվածներ հասցվեցին նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:

Զայրացած Թուրքիայի իշխանությունների գործողություններից՝ PKK-ի մարտիկները թիրախի տակ առան երկրի ուժային կառույցներն և զինվորականությանը՝ ահաբեկչություններ իրականացնելով նրանց դեմ: Անհայտ անձըՎանի Արճեշ գավառում կրակ բացեց ոստիկանական պահակախմբի վրա, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվեց:

Մարդին նահանգում հարձակում տեղի ունեցավ Նուսայբին գավառի պետական հիվանդանոցի բակում կայանված բժշկական և շտապօգնության մեքենաների վրա: Մեքենաները խոցեցին 12 փամփուշտ, սակայն մարդկային զոհեր կամ վիրավորներ չեղան:

Մուշ նահանգում քուրդ զինյալները ռմբակոծեցին ժանդարմերիայի պետ Ասլան Քուլաքսըզի ավտոմեքենան, որի հետևանքով ստացած ծանր վերքերից նա մահացավ: Մեկ զինծառայող մահացավ Հաքարի նահանգի Շեմդինլի գավառում. դիմակավոր անձը բանկում կրակեց 27-ամյա սերժանտի վրա, ինչի հարդյունքում վերջինս զոհվեց: Այս ընթացքում Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն ուղարկեց ՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին:

PKK-ի զինկալները հուլիսի 28-ին պայթեցրին Աղրը (Արարատ) նահանգի տարածքով անցնող թուրք-իրանական գազատարը: Պայթյունը տեղի ունեցավ թուրք-իրանական սահմանի 15 կմ խորության վրա` գազատարի` փոքր Մասիսի ստորոտով անցնող հատվածում: Կատարվածի հետևանքով դադարեցվեց իրանական գազի հոսքը Թուրքիա: Իսկ Դիարբեքիր-Մուշ ճանապարհահատվածին քրդերը պայթեցրին երկու կամուրջ՝ այդպիսով աներթևեկելի դարձնելով ճանապարհը: Արդեն հուլիսի 29-ին քրդերը պայթեցրին Իրաքից եկող Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա:

Կատարվածից հետո թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռկրակի տակ առավ Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Երկրում ծավալված լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում 39 նահանգից ձերբակալվեց շուրջ 1302 մարդ: Թուրքական զինված ուժերը հայտարարեցին, որ PKK-ի դեմ գործողությունների ընթացքում սպանվել է շուրջ 200 քուրդ զինյալ:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Թուրքիայի պահանջով արտահերթ նիստ հրավիրեց, որին մասնակցող երկրների դեսպանները հայտնեցին, որ դատապարտում են թուրքական պետության ներսում իրականացվող ահաբեկչական գործողությունները:  Խորհրդի նիստի արդյունքներով ընդունված կոմյունիկեում երկրների ներկայացուցիչներն իրենց համերաշխությունը հայտնեցին Թուրքիային: Ու մինչ երկրում մոլեգնող ահաբեկչական ալիքի վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում աշխարհի տարբեր պետությունների առաջնորդների հետ, ի նչպես օրինակ ՌԴ և Իրաքի նախագահների, Հորդանանի թագավորի և Իտալիայի վարչապետի, քուրդ զինյալները շարունակում էին իրենց գործողությունները:

Լիջե գավառում քրդերը կտրեցին թուրք ոստիկան Սեդաթ Յաբալաքի ճանապարհը, ով ընտանիքի հետ Էրզրումից գնում էր Շանլըուրֆա, և առևանգեցին նրան` ընտանիքի անդամներին ձեռք չտալով: Էրզրումում և ԲայազետումPKK-ի անդամների գործողությունների հետևանքով վիրավորվեց երեք զինծառայող: Հուլիսի 29-ի երեկոյանԴիարբեքիրում թեյարանի վրա իրականացրած կրակոցներից զոհվեց մեկ ոստիկան և քաղաքացի, ևս մե կը՝ վիրավորվեց: Քրդերը զինվորներ սպանեցին ու վիրավորեցին նաև Շըրնաքում: 2 ոստիկան զոհվեց նաև Փոզանթը գավառում: Հուլիսի 30-ին քրդերը հարձակվեցին անգամ Անկարա-Թեհրան ուղերթն իրականացնող գնացքի վրա:

Երկրում նմանօրինակ քաոսային իրադրության պայմաններում Էրդողանը սկսեց բացահայտել քաղաքական դաշտում քրդերի նկատմամբ իր ունեցած ծրագրերը: Նա կոչ արեց խորհրդարանին պատգամավորականանձեռնմխելիությունից եւ մանդատից զրկել այն քուրդ քաղաքական գործիչներին, ովքեր, նրա կարծիքով, կապված են ահաբեկչական խմբավորումների հետ (PKK):  

Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը շուտով դիմում ներկայացրեց մեջլիս իր 80 պատգամավորի անձեռնամխելիությունը վերացնելու պահանջով: Մինչ այս գործընթացը զարգացում կստանար հայտնի դարձավ, որ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղու թյան դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2  կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»: Շուտով հայտնի դարձավ, որ ինքը՝ Դեմիրթաշը, դատական գործ է հարուցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ: Գործը հարուցվել է «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:

Մինչ երկիրը շարունակվում էր ալեկոծվել ահաբեկչական ալիքներում, երկրում շարունակվում էին բանակցությունները իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատվիրակությունների միջև: Հերթական հանդիպումներից հետո, սակայն, քեմալականները հայտարարեցին, որ ունեն 5 կարևորագույն նախապայման, առանց որի իրականացման կոալիցիայի կազմի մեջ չեն մտնի:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game