Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեսինայի «Օրչինուս Օրկա» փառատոնի պատվավոր հյուրը եղել է Հայաստանը

Culture

Իտալիայի Մեսինա քաղաքում (Սիցիլիա) հուլիսի 26-ից օգոստոսի 2-ը տեղի ունեցող ամենամյա «Օրչինուս Օրկա» 13-րդ փառատոնի այս տարվա պատվավոր հյուրը Հայաստանն է: Փառատոնի շրջանակում կայացել են Հայաստանին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական մշակույթին ու պատմությանը, Լեռնային Ղարաբաղին նվիրված միջոցառումներ:

Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, հուլիսի 26-ին Լիպարի կղզու հռոմեական հայտնի Սան Կալոջերնո պատմական տարածքում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ժամանակակից արվեստի նկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել Վան Լեոյի, Մարիո Սիլլանի Ջերակյանի, Շարիս Կարապետյանի, Կլաուդիո Գոբբիի և Ագնեսե Պուրգատորիոյի աշխատանքները: Ցուցահանդեսի բացումը կատարել է հայտնի արվեստաբան, Տուրինի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր և լրագրող Մարտինա Կորնյատին, ով այս տարի մասնակցել էր Երևանում գումարված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:

Փառատոնի պաշտոնական բացումը կայացել է հուլիսի 28-ին. այն նախագահել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Օրչինուս Օրկա» փառատոնի նախագահ Գաետանո Ջունտան և Մարտինա Կորնյատին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ հայ ժողովրդի հետ համերաշխության և բարեկամության համար, խոսել Սիցիլիայի հետ հայ ժողովրդի պատմական կապերի, միջանադարյան Սիցիլիայի տնտեսության և մշակույթի զարգացման գործում հայերի ունեցած դերի մասին: Նա կարևորել է Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերության զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով նա անհրաժեշտ է համարել կրթական ծրագրերի և զանգվածային իրազեկվածության ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Սարգիս Ղազարյանն ընդգծել է, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է ցեղասպանությունների մասին իրազեկվածության տարածմանը և դրանով իսկ՝ կանխարգելմանը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելիս դեսպանը կարևորել է հակամարտության մասին անկողմանակալ տեղեկատվության տարածումը՝ որպես Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը կանխարգելող միջոց:

Պաշտոնական բացումից հետո կայացել է իտալահայ գրող Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» վեպի շնորհանդեսը: Շնորհանդեսին հաջորդել է համերգ, որի ժամանակ իտալացի երաժիշտների կատարմամբ հնչել են նաև հայկական ժողովրդական ստեղծագործություններ:

Նույն օրը ցուցադրվել են Տոնինո Գուերայի մասին և այս տարի Մարտինա Կորնյատիի ու Մատեո Բեռնարդինիի «Հայաստան-2015» Հայաստանում նկարահանված ֆիլմերը: «Հայաստան-2015» ֆիլմը բաղկացած է 2 մասից. առաջին մասը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղին:

Հուլիսի 29-ին ցուցադրվել է Արմին Վեգների մասին փաստագրական ֆիլմ, որտեղ լայն անդրադարձ կար Հայոց ցեղասպանության մասին նրա վկայություններին:

Հուլիսի 30-ին «Ա, ինչպես Հայաստան» խորագրի ներքո կայացել են Ֆրանչեսկո Դելլա Նոչեի, ֆրանսահայ լուսանկարիչ Անտոնի Ագուջյանի մասին տեսանյութի ցուցադրությունը և Մարտինա Կորնյատիի և Ուգո Վոլիի «Չավարտված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:

Դեսպան Ղազարյանը հարցազրույց է տվել «Gazzetta del Sud» օրաթերթին: Կայացած միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին իտալական լրատվամիջոցների կողմից: 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts