Հայաստանում իրականացվող բնապահպանական նախագծերը կարիք ունեն համակարգման. Կարինե Դանիելյան
SocietyՀայաստանում իրականացվող բնապահպանական ծրագրերը բավականին շատ են, սակայն դրանք կարիք ունեն համակարգման: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` այս մասին օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Միջազգային տարբեր կառույցների աջակցությամբ այսօր Հայաստանում իրականացվում են բազմապիսի ծրագրեր: Իսկ համակարգվաÕ ® աշխատանքը ավելի մեծ արդյունքներ կտա: Այդ առիթով դեռևս 2013 թ. Հայաստանում ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը շարունակում է մշակել ՄԱԿ-ի «ՀետՌիո +20» գործընթացի հայաստանյան դրույթները: Այս աշխատախումբը կազմված է ՏԻՄ և հասարակական ոլորտի ներկայացուցիչներից»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը մանրամասնեց, որ աշխատանքային խումբը մշակել է բնապահպանական ծրագրի հայեցակարգ, որում տեղ է գտել աշխատանքային 11 ուղղություն: Դրանց շարքում են ընդերքի օգտագործումը և շրջակա միջավայրի առողջությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, ջրային ռեսուրսների և թափոնների կայուն կառավարումը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, կայուն տուրիզմի զարգացումը, կանաչ քաղաքները և այլն:
«Խնդիրները, որոնք առկա են մոլորակի վրա, այնքան շատ են, որ մենք չենք հասցնում դրանց տալ լիարժեք լուծում: Այդ առիթով համաշխարհային հանրությունը մշակում է «ՀետՌիո +20» գործընթացը, որը համապատասխանում է ՄԱԿ-ի` Ռիոյում բնապահպանական գագաթնաժողովում ընդունած որոշումներին», - նշեց Կարինե Դանիելյանը: