Այն, ինչ արեց այս խենթ զույգը մեկ տարի շարունակ, պարզապես անհավանական է. ֆոտոշարք
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Կանադացի զույգը հրաժարվել է խանութ գնալուց և խնայել է 55 հազար դոլար: Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել:
Մեկ տարի առաջ Կալհարիից 31-ամյա հաշվապահ Ջեֆրի Շուշկևիչը սկսեց հաշվել իր ամենամսյա ծախսերը, որի արդյունքը նրան ապշեցրեց: «Ամեն ամիս ես ծախում էի այնքան շատ, որ որքան էլ վաստակեի, գումարը չէր ավելանում»: Մոտավորապես այդ նույն ժամանակ նրա 29-ամյա ընկերուհին՝ Ջուլի Ֆիլիպսը, ծրագրում էր տեղափոխվել նոր բնակարան, սակայն Ջեֆրին առաջարկում է տեղափոխվել իր տուն:
Նշելով իրենց համատեղ կյանքի սկիզբը՝ զույգն սկսեց քննարկել, թե ինչքանով են իրենց հարկավոր այդ բալոր իրերը, որոնք դատարկում են իրենց բանկային հաշիվները: Արդյունքում՝ որոշվում է 1 տարի անցկացնել առանց գնումների:
Twitter-օգտահաշիվն ու դոմենային BuyNothingYear («1 տարի առանց գնումների») անվանումը ազատ էին: 1 շաբաթ անց նրանց մասին հաղորդում պատրաստվեց: Հենց այդ ժամանակ նրանք լրջորեն գիտակցեցին, որ այն բանից հետո, երբ հանդես են եկել ամբողջ երկրի առաջ, հետադարձի ճանապարհ չկա:
2014թ. օգոստոսից հոկտեմբեր ամիսներին նրանք հրաժարվեցին գնել սպառողական ապրանքներ, ինչպիսիք են տնտեսական ապրանքները, կենցաղային էլեկտրոնիկան ու հագուստը, ապա հրաժարվեցին տարբեր ծառայություններից, ներառյալ վարսավիրական ծառայություններ ու բենզինի ծախս:
Դրա փոխարեն սկսեցին սնվել տանը, տեղաշարժվել ոտքով կամ հեծանիվով անգամ կանադական սառն ու երկար ձմռանը:
Ջեֆն ու Ջուլին անձամբ էին պատրաստում լվացքի ու մաքրության հեղուկներ, սակայն չէին կարողանում հրաժարվել ամանեղենի հեղուկ օճառից:
Փորձի վերջին փուլում, որն սկսվել էր 2015թ. հուլիսին, նրանք, պլանի համաձայն, պետք է ջերմոցում բանջարեղեն աճեցնեին:
Ամփոփելով 1 տարին առանց գնումների անցկացնելու փուլը՝ Ջեֆրին կարողացել է 1 տարում խնայել 42 300 դոլար, Ջուլին՝ 13.800 դոլար:





