Մահվան ելքով վթար Գեղարքունիքի մարզում․ «Նիվայի» վարորդը մահացել է, կա 4 վիրավոր (ֆոտո)
Societynews.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզում, օգոստոսի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9.9 կմ հատվածում բախվել են «Ակուրա ՄԴԽ» մակնիշի 34 LZ 442 համարանիշի եւ «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի 86 AZ 889 համարանիշի ավտոմեքենաները։
«Նիվա»-ի ուղեւոր 30-ամյա Արմեն Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ վարորդ 45-ամյա Ազատ Բ․-ն եւ ուղեւորներ 29-ամյա Ժորա Բ,-ն, 26-ամյա Արա Բ․-ն եւ 10-ամյա Արսեն Բ․-ն տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրանցից Ժորա Բ․-ն աշխատում է Վարդենիսի մշակույթի պալատում՝ որպես ազգային երգի պարի խմբավար, իսկ վարորդներից ԱԱզատ Բ․-ն աշխատում է «Անուշ-Քնար» ՍՊԸ-ում, որպես գազալիցքավորող: