Ուիթնի Հյուսթոնի աղջկա հրաժեշտի արարողությանը ընտանիքի անդամները կռիվ են սարքել. լուսանկարներ
Lifestyletert.am-ը գրում է.
Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի աղջկա` վերջին հրաժեշտի արարողությանը, ընտանիքի անդամները հրապարակավ վիճել են:
The Independent-ը հայտնում է, որ իրենց զգացնել են տվել ներընտանեկան տարաձայնությունները, որ գալիս են դեռ Հյուսթոնի և նրա նախկին ամուսնու` Բոբի Բրաունի կոնֆլիկտից:
Ալֆարետայի Սբ Ջեյմսի միավորված մեթոդիստական եկեղեցում ընթացող հոգեհանգստի ժամանակ Ուիթնի Հյուսթոնի տալը` Լիոլա Բրաունը, և Բրաունների ընտանիքի այլ անդամները անսպասելի հեռացել են արարողությունից ու դիմել ԶԼՄ-ներին: Հյուսթոնի տալը լրագրողներին ասել է, թե բարկացած է, որ Հյուսթոնի քույրը` Փեթ Հյուսթոնը, խոսել է արարողության ժամանակ:
Հյուսթոնի տալը նրա քրոջը բոլորի մոտ ասել է, որ Ուիթնին երկնքից «հալածելու է» նրան:
22-ամյա Բոբի Քրիստինա Բրաունի Ուիթնի Հյուսթոնի և Բոբրի Բրաունի միակ զավակն էր, որը երազում էր գերազանցել մոր փառքը: Նա մահացել էր հուլիսի վերջին ամիս այն բանից հետո, երբ տարվա սկզբին նրան անգիտակից վիճակում հայտնաբերել էին տան լոգարանում:




