Նորք Մարաշում խոշոր հրդեհ է բռնկվել
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 2-ին` ժամը 21.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 17-րդ փողոցի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ժամը 21.40-ին հայտար արվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը և ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.04-ին, մարվել` 22.12-ին: Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ և աղբ: