Հայաստանցի տանկիստները Մոսկվայի մարզում կմասնակցեն Տանկային երկամարտի անհատական մրցարշավին
SocietyՄոսկվայի մարզի Ալաբինո զորավարժարանում Միջազգային բանակային խաղեր – 2015-ի շրջանակներում տեղի ունեցող «Տանկային երկամարտ» մրցույթի «Անհատական մրցարշավ» անվանակարգում օգոստոսի 3-ին կշարունակվեն տանկային անձնակազմերի արշավները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունը:
«Ընդամենը մրցումների երրորդ օրը չեմպիոնության համար պայքարում հանդես կգան տասն անձնակազմեր՝ տանկիստներ Հայաստանից, Վենեսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից եւ Տաջիկստանից: Այսօրվա դրությամբ առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանի եւ Սերբիայի անձնակազմերը, որոնք հաղթանակ են տարել մրցումների առաջին օրը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անհատական մրցարշավում հաղթողներին կորոշեն օգոստոսի 6-ին՝ բոլոր 39 անձնակազմերի հանդես գալուց հետո:
Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են օգոստոսի 1-ին Մոսկվայի մարզի Ալաբինոյում: Միաժամանակ սկսվել Է «Տանկային երկամարտ» մրցույթը, որին մասնակցում են Խաղերին մասնակցող 17 պետություններից 13-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: