Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է զինվորական ավանների բարեկարգման մրցույթը
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումներում մեկնարկել Է զինվորական ավանների եւ զորանոցամերձ գոտիների տարածքների բարեկարգման մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մրցույթը մեկ ամսվա ընթացքում կանցկացվի Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների ավելի քան 20 թիմերի միջեւ՝ միավորման հրամանատարի ղեկավարությամբ:
Մրցույթի բոլոր մասնակիցները կմշակեն բնակության վայրերի շուրջն ընկած տարածքների լանդշաֆտային դիզայններ, որտեղ պարտադիր տարրեր պետք Է դառնան 15 ծաղկաթմբերը՝ 10 ծառերով, խոտածածկերը, բանակային խորհրդանշանների քարակերտ տարրերը, շատրվանները, դեկորատիվ կառուցվածքները եւ ոռոգման սարքերի տեղակայումը:
Մրցութային միջոցառումների ապահովման համար միավորման նյութական ապահովման ստորաբաժանումը բերել Է ավելի քան 20 տոննա գետաքար, տարբեր գույների շուրջ 200 լիտր արծն եւ տնկվել Է վաղօրոք պատվաստված ավելի քան 3000 հոլանդական վարդ:
Մրցույթի արդյունքներով հաղթողներին կհանձնվեն պատվոգրեր, իսկ մրցանակային տեղ գրաված թիմը կպարգեւատրվի թանկարժեք նվերով եւ զորամասի փոխանցիկ գավաթով: