Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
SocietyՀանրապետության տարածքն օգոստոսի 4-6-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում. հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-6-ին էապես չի փոխվի, 7-8-ին ա ստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով:
Երևանում օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 4-6-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +40 աստիճան, օգոստոի 7-ին` +38, օգոստոսի 8-ին` +36: