Համացանցում քննարկում են Պեսկովի և Նավկայի հարսանեկան տորթը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Համացանցում է հայտնվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և գեղասահորդուհի Տատյանա Նավկայի՝ Սոչիում կայացած հարսանյաց արարողության տորթի լուսանկարը:
Լուսանկարն Instagram-ի իր էջում հրապարակել է գործարար Յանա Ռուդկովսկայան, ով եղել է արարողության հյուրերից մեկը, գրում է korrespondent.net-ը:
«Մեր արքայադստեր հեքիաթային տորթը»,- գրել է Ռուդկովսկայան:
Հսկայական չափերի և հետաքրքիր դիզայնով այս անսովոր տորթը բազմաթիվ մեկնաբանություններ է առաջացրել Ռուդկովսկայայի հետևորդների և սոցցանցի օգտատերերի շրջանում: Նրանցից ոմանք հետաքրքրվել են, թե արդյոք այն իրական է, այլ ոչ Photoshop-ի արդյունք, իսկ ոմանք ծաղրել են և կատակել չափազանց մեծ չափերի և ճոխության համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ Պեսկովի ձեռքին հարսանեկան լուսանկարներում նկատել են 620 հազար դոլար արժողությամբ ժամացույց:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և գեղասահորդուհի Տատյանա Նավկան ամուսնացել են անցած հանգստյան օրերին Սոչիում:


