Երևանի վարչական շրջաններում իրականացվում են տեղային շաբաթօրյակներ
SocietyՄայրաքաղաքի սանիտարական մաքրությունն ու բարեկարգումը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու նպատակով, վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքներում շարունակվում են տեղային շաբաթօրյակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներգրավված են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցներն ու տեխնիկական միջոցները: Մաքրման աշխատանքների հիմնական շեշտը դրվել է բակային տարածքների վրա: Միջոցառումներին` այդ թվում բակերը մաքրելու գործին, մասնակցել են նաև բնակիչները: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: