Չինաստանում ոստիկանին հաջողվել է փրկել հանրային զուգարանում լքված նորածին երեխային
SocietyTert.am-ը գրում է.
Պեկինի հանրային զուգարաններից մեկում ոստիկանության աշխատակիցը նորածին երեխայի է գտել, որին մայրը լքել էր ծննդաբերությունից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` աղջիկ երեխային հայտնաբերել են գլխիվայր զուգարանի խողովակում խցանված: Ոստիկանություն էին դիմել քաղաքացիները, ովքեր երեխայի լացի ձայն էին լսել: Ոստիկանին հաջողվել է երեխային ողջ դուրս բերել:
Ոստիկանությունն այժմ փնտրում է փոքրիկի մորը, ով, նրանց կարծիքով հենց այնտեղ էլ ծննդաբերել է, քանի որ զուգարանում արյան հետքեր են գտել: Երեխային տարել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա որևէ վնասվածք չունի:
Աղբյուրը նշում է, որ Չինաստանում արտաամուսնական կապից ծնված երեխաներին հաճախ են լքում սոցիալական և ֆինանսական ճնշումների պատճառով: Բացի այդ, երկրում գործող «մեկ երեխայի քաղաքականությունը» տուգանք է սահմանում մեկից ավելի երեխաներ ունեցող ընտանիքների նկատմամբ: