«Ժամանակ». Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) աշխատում է նոր ֆիլմի սցենարի վրա
Culture«Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանի պայթյունից բավական խորը այրվածքներ ստացած նրա որդին արդեն տանն է, նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում, ամեն ինչ կարգին է, բայց դեռ բուժումները շարունակվում են, քանի որ հատկապես ձեռքերի շրջանում այրվածքները խորն են: Որդու առողջական վիճակի բարելավումը Հակոբյանին հնարավորություն է տվել ակտիվորեն զբաղվելնոր ֆիլմի աշխատանքներով, ինչպես նաև նախորդ սկանդալային «Հիշողություն» ֆիլմի՝ արտերկրում ցուցադրություններ կազմակերպելու աշխատանքներով:
Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանության մասին պատմող Հակոբյանի հեղինակած «Հիշողություն» ֆիլմը ցուցադրվեց վերջերս, նախ՝ «Դալմա» առևտրի կենտրոնի «Սինեմասթար» կինոթատրոնում, իսկ առաջիկայում կցուցադրվի նաև Մոսկվայում և ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում: «Հիմա առանձին ընկերություն կա, որը զբաղվում է ֆիլմի ցուցադրման աշխատանքներով, առաջիկայում այն կցուցադրվի և Մոսկվայում, և Գլենդելում», - ասաց Հակոբյանը: Ինչ վերաբերում է նոր ֆիլմին, որը Գրիգոր Լուսավորչի մասին է, ապա Հակոբյանն ասաց, որ այս պահին աշխատում են սցենարի վրա և հաջորդ տարվա մեջ արդեն կսկսեն նկարահանման աշխատանքները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։